22:04  ,  18 օգոստոսի, 2022

«Ռեալին» արգելվել է «Սելտայի» դեմ խաղալ մանուշակագույն համազգեստով

Իսպանական Լա Լիգան արգելել է Մադրիդի «Ռեալին» արտագնա հանդիպումը Վիգոյի «Սելտայի» հետ անցկացնել մանուշակագույն համազգեստով, քանի որ այն հիշեցնում է «Սելտայի» տնայի համազգեստը, որը բաց երկնագույն է, հաղորդում է AS-ը։

Արքայական ակումբը ստիպված կլինի նախատեսվածից շուտ ներկայացնել նոր համազգեստի երրորդ տարբերակը, որը սեւ է։

Իսպանիայի առաջնության երկրորդ տուրի «Սելտա» - «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 20-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English