Իսպանական Լա Լիգան արգելել է Մադրիդի «Ռեալին» արտագնա հանդիպումը Վիգոյի «Սելտայի» հետ անցկացնել մանուշակագույն համազգեստով, քանի որ այն հիշեցնում է «Սելտայի» տնայի համազգեստը, որը բաց երկնագույն է, հաղորդում է AS-ը։
Արքայական ակումբը ստիպված կլինի նախատեսվածից շուտ ներկայացնել նոր համազգեստի երրորդ տարբերակը, որը սեւ է։
Իսպանիայի առաջնության երկրորդ տուրի «Սելտա» - «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 20-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում