19:03  ,  18 օգոստոսի, 2022

Հայաստանի մարմնամարզիկները մասնակցում են ԵԱ-ին (ուղիղ հեռարձակում)

Գերմանիայի Մյունխեն քաղաքում մեկնարկել է սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը: Հակոբ Սերբոյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականի կազմում մրցահարթակ դուրս կգան Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Արթուր Ավետիսյանը եւ Գագիկ Խաչիկյանը:

Ընթանում է առանձին գործիքների եւ բազմամարտի որակավորման փուլը (ուղիղ հեռարձակում): Արթուր Դավթյանը կմասնակցի երկու գործիքում՝ հենացատկ եւ նժույգ թափեր, Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը՝ օղակներ, Հարություն Մերդինյանը նժույգ թափեր, Գագիկ Խաչիկյանը՝ բազմամարտ:

Որակավորման փուլերը կհաղթահարեն յուրաքանչյուր գործիքում մինչեւ 8-րդ տեղը զբաղեցրած մարմնամարզիկները, բազմամարտում՝ մինչեւ 24-րդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում