17:08  ,  18 օգոստոսի, 2022

ԵԱ․ Համեստ Աֆրիկյանը եզրափակիչում է

Թուրքիայում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչն է դուրս եկել եզրափակիչ։

Համլետ Պատուրյանի մարզադպրոցի սան, 42 կգ քաշային Համեստ Աֆրիկյանը կմենամարտի ոսկե մեդալի համար։

Խաչիկ Խաչատրյանի սանը կիսաեզրափակիչում հաղթել է Իռլանդիայի ներկայացուցիչ Ավեյ Մոլոյին, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։

Եզրափակիչում Համեստ Աֆրիկյանի մրցակիցը կլինի անգլիացի Սերենա Մալին։

Ավելի վաղ եզրափակիչ էր դուրս եկել Հայաստանի ներկայացուցիչ, 66 կգ քաշային Սամվել Սիրամարգյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ