16:40  ,  18 օգոստոսի, 2022

Հայաստանի 6 շախմատիստուհի կմասնակցի ԵԱ-ին

Հայաստանը 6 մասնակից կունենա Չեխիայի մայրաքաղաք Պրահայում օգոստոսի 20-ին մեկնարկելիք շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում։

Հայաստանը կներկայացնեն Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը և  Մարիա Գևորգյանը, հաղորդում է ՀԱՕԿ-ի լրատվականը:

Շվեյցարական մրցակարգով կանցկացվի 11 տուր: Էլինա Դանիելյանը կփորձի պաշտպանել անցած տարի նվաճած Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։

1-9-րդ տեղեր գրավածները կնվաճեն  2023թ. աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում