14:36  ,  18 օգոստոսի, 2022

Դիեգո Սիմեոնեի որդին տեղափոխվեց «Նապոլի»

Արգենտինացի հարձակվող Ջովանի Սիմեոնեն իտալական «Վերոնայից» տեղափոխվեց «Նապոլի», հաղորդում են ակումբների կայքերը։ Կողմերը կնքել են վարկաձակալության պայմանագիր, որը նախատեսում է հաջորդ ամռանը 27-ամյա հարձակվողի տրանսֆերային իրավունքը 12 միլիոն եվրոյով պարտադիր ձեռք բերելու կետ։

Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի որդու հիմնական պայմանագիրը «Նապոլիի» հետ նախատեսված կլինի մինչեւ 2027թ․ հունիս։ Ջովանի Սիմեոնեի տարեկան աշխատավարձը կկազմի 1,7 միլիոն եվրո։

Իտալիայի անցած առաջնությունում նա մասնակցել է 35 հանդիպման, խփել 17 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը Ջովանի Սիմեոնեի տրանսֆերային արժեքը գնահատում է 17 միլիոն եվրո։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում