11:40  ,  18 օգոստոսի, 2022

«Վուլվերհեմփթոնի» ռեկորդային տրանսֆերը

«Վուլվերհեմփթոնը» ռեկորդային տրանսֆեր է իրականացրել ակումբի պատմության մեջ։ Անգլիական թիմը պորտուգալական «Սպորտինգի» կիսապաշտպան Մատեուշ Նունեշի համար վճարել է 45 միլիոն եվրո։ Հետագայում հնարավոր է նաեւ 5 միլիոն եվրո բոնուս։

23-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստը կնքել է 5 տարվա պայմանագիր եւս 1 տարով երկարաձգելու հնարավորությամբ։

Մատեուշ Նունեշի ծառայություններով հետաքրքրված էին նաեւ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ու փոխչեմպիոն «Լիվերպուլը»։

Պորտուգալիայի անցած առաջնությունում Մատեուշ Նունեշը մասնակցել է 33 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում