10:20  ,  18 օգոստոսի, 2022

Ջիմ Ռեթքլիֆը ցանկանում է գնել «Մանչեսթեր Յունայթեդը»

Բրիտանացի գործարար, միլիարդատեր Ջիմ Ռեթքլիֆը մտադիր է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդը», եթե Գլեյզերների ընտանիքը որոշի վաճառել ֆուտբոլային ակումբը, հաղորդում է Sky Sports-ը։

Անգլիական մամուլը գրել էր, որ Գլեյզերների ընտանիքը որոշել է վաճառել ակումբի բաժնետոմսերի մի մասը։

69-ամյա Ջիմ Ռեթքլիֆը  քիմիական արդյունաբերության հսկաներից INEOS-ի սեփականատերն է։

Ջիմ Ռեթքլիֆը  2019 թվականին 100 միլիոն եվրոյով ձեռք է բերել ֆրանսիական «Նիցա» ակումբը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում