20:51  ,  17 օգոստոսի, 2022

Երիտասարդական ԱԱ․ Սերգեյ Սարգսյանը՝ բրոնզե մեդալակիր

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սերգեյ Սարգսյանը նվաճեց բրոնզե մեդալ 92 կգ քաշային կարգում։

Հայ ըմբիշը գոտեմարտեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ջեյսոն Բրայան Սմիթի հետ եւ առավելության հասավ 12:2 հաշվով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի թիմից 79 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը նվաճել էր փոխչեմպիոնի կոչումը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում