Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սերգեյ Սարգսյանը նվաճեց բրոնզե մեդալ 92 կգ քաշային կարգում։
Հայ ըմբիշը գոտեմարտեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ջեյսոն Բրայան Սմիթի հետ եւ առավելության հասավ 12:2 հաշվով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի թիմից 79 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը նվաճել էր փոխչեմպիոնի կոչումը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում