21:12  ,  17 օգոստոսի, 2022

«Սեւիլիան» գնեց «Բավարիայի» խաղացողին

Իսպանական «Սեւիլիան» Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայից» ձեռք է բերել 20-ամյա ֆրանսիացի պաշտպան Տանգի Նյանզուին, հաղորդում են ակումբների կայքերը։

«Սեւիլիան» նրա հետ կնքել է հինգ տարվա պայմանագիր։

Ոչ պաշտոնական տվյալներով, տրանսֆերի գումարը կազմել է 20 միլիոն եվրո։

Տանգի Նյանզուն 2020 թվականին ՊՍԺ-ից էր տեղափոխվել «Բավարիա» ազատ գործակալի կարգավիճակում։

Անցած մրցաշրջանում նա «Բավարիայի» հետ մասնակցել է 22 հանդիպման։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English