19:18  ,  17 օգոստոսի, 2022

ԵԱ․ Էմմա Պողոսանը՝ չեմպիոն

Լեհաստանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի պատանիների և մինչև 15 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Էմմա Պողոսյանը երկամարտի 206 կգ արդյունքով նվաճեց ոսկե մեդալ:

81 կգ քաշայինների պայքարում Էմմա Պողոսյանը պոկում վարժությունում բարձրացրեց 91 կգ՝ նվաճելով այս վարժության փոքր արծաթե մեդալը: Հրում վարժությունում 16-ամյա Պողոսյանը գլխավերեւում պահեց 115 կգ եւ արժանացավ այս վարժության փոքր ոսկե մեդալին:

Մեդալով պարգեւատրվեց նաեւ կանանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը՝ որպես հաղթող երկրի մարզիչ:

+81 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Ջուլիետա Ավանեսյանը հրում վարժությունում 115 կգ-ով երրորդն էր: Երկամատում Ավանեսյանը գրանցեց 205 կգ արդյունք (90+115) եւ բավարվեց չորրորդ տեղով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում