16:22  ,  17 օգոստոսի, 2022

Ռոնալդուի հակառեկորդը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ակումբային կարիերայում հանդիպումների ամենաանհաջող շարքն է գրանցել։ Կարիերայում առաջին անգամ նրա ակումբային թիմը ազգային առաջնության երեք խաղում անընդմեջ պարտություն է կրել, հաղորդում է OptaJose-ն։

«Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի Պրեմիեր լիգայի անցած մրցաշրջանի վերջին խաղում 0:4 հաշվով պարտվել էր «Բրայթոնին»։ Նոր մրցաշրջանի առաջին երկու հանդիպումներում մանչեսթերյան թիմը 1:2 հաշվով պարտվել է «Բրայթոնին», 0:4 հաշվով՝ «Բրենթֆորդին»։

Ռոնալդուն այս հանդիպումներում արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում