Մադրիդի «Աթլետիկոն» հրաժարվել է վաճառել իսպանացի հարձակվող Ալվարո Մորատային: Մի քանի անգլիական ակումբներ առաջարկել են 40-45 միլիոն եվրո, հաղորդում է Cadena Ser-ը։
29-ամյա ֆուտբոլիստը վերադարձել է Թուրինի «Յուվենտուսից» եւ դեմ չէ այս մրցաշրջանն անցկացնել արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմում։
Ալվարո Մորատայի պայմանագիրն «Աթլետիկոյի» հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։
Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրի խաղում Ալվարո Մորատան դարձել էր դուբլի հեղինակ, «Աթլետիկոն» 3:0 հաշվով հաղթել էր «Խետաֆեին»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում