12:19  ,  17 օգոստոսի, 2022

«Ինտերը» ՊՍԺ-ից 80 միլիոն եվրո է պահանջել Շկրինյարի տրանսֆերի համար

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն շարունակում է բանակցությունները Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերի» հետ պաշտպան Միլան Շկրինյարի տրանսֆերի հարցով։

Միլանյան ակումբը 27-ամյա ֆուտբոլիստի համար պահանջել է 80 միլիոն եվրո, հաղորդում է Le Parisien-ը։ Փարիզյան ակումբը բանակցում է 60 միլիոն եվրոյով համաձայնության հասնելու նպատակով։

Սլովակիայի հավաքականի ֆուտբոլիստի պայմանագիրը «Ինտերի» հետ նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։

Նրա ծառայություններով հետաքրքրված է նաեւ Լոնդոնի «Տոտենհեմը»։

Շկրինյարը «Ինտեր» է տեղափոխվել 2017-ին «Սամպդորիայից»։ Իտալիայի անցած առաջնությունում նա մասնակցել է 35 հանդիպման, խփել 3 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ