11:23  ,  17 օգոստոսի, 2022

Ռոնալդու․ Նրանք կիմանան ճշմարտությունը, երբ հարցազրույց կտամ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն սոցիալական ցանցերում արած գրառումով երկրպագուներին հորդորել է չհավատալ իրեն վերաբերող խոսակցություններին։ Բրիտանական մամուլը շարունակում է գրել, որ Ռոնալդուն ցանկանում է հեռանալ «Մսնչեսթեր Յունայթեդից», որպեսզի հանդես գա Չեմպիոնների լիգայի խմբային փուլում։

«Նրանք կիմանան ճշմարտությունը, երբ առաջիկա շաբաթներին հարցազրույց կտամ։ Վերջին մի քանի ամիսներին իմ մասին 100 նորությունից միայն 5-ն է եղել ճշմարիտ»,- գրել է Ռոնալդուն։

Պորտուգալացի ֆուտբոլիստը բաց էր թողել մանչեսթերյան թիմի նախապատրաստական փուլը։ Անգլիայի առաջնության առաջին երկու տուրերում Ռոնալդուն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։

Առաջին տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 1:2 հաշվով պարտվել էր «Բրայթոնին», երկրորդ տուրում՝ 0:4 հաշվով «Բրենթֆորդին»։ Հաջորդ տուրում հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմը «Օլդ Տրաֆորդում» օգոստոսի 22-ին կընդունի փոխչեմպիոն «Լիվերպուլին»։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում