10:16  ,  17 օգոստոսի, 2022

«Արսենալի» նախկին ֆուտբոլիստն ավարտեց կարիերան 36 տարեկանում

Լոնդոնի «Արսենալի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Նաչո Մոնրեալը 36 տարեկանում ավարտել է ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան։ Այդ մասին նրա գրել է սոցիալական ցանցերում։

«36 տարի ֆուտբոլում եմ, դրանցից 16 տարին՝ պրոֆեսիոնալ։ Իմ ծունկն ինձ ասում է, որ ես չեմ կարող շարունակել այսպես խոշտանգել իմ մարմինը։ Շատ լավ տարիներ էին»,- գրել է Նաչո Մոնրեալը։

Նրա վերջին ակումբն իսպանական «Ռեալ Սոսիեդադն» էր։ «Արսենալում» անցկացրած 6 մրցաշրջանում Նաչո Մոնրեալը դարձել է Անգլիայի եռակի գավաթակիր եւ սուպերգավաթակիր։ Ակումբային կարիերայի ընթացքում նա հանդես է եկել նաեւ իսպանական «Մալագայում» եւ «Օսասունայում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում