00:21  ,  17 օգոստոսի, 2022

FTX Crypto Cup. Արոնյանն ու Դուդան խաղացին ոչ ոքի եւ պայքարը կշարունակեն թայ-բրեյքում

Մայամիում անցկացվող շախմատի արագ խաղի FTX Crypto Cup մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը մրցում է լեհ Յան-Կշիշտոֆ Դուդայի հետ։ Չորս պարտիայից հետո հաշիվը հավասար է։ Առաջին պարտիայում սեւ ֆիգուրներով հաղթեց ԱՄՆ-ի ներկայացուցիչը, երկրորդ պարտիայում Արոնյանը պարտություն կրեց։ Վերջին երկու պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի։ Նշանակվել է թայ-բրեյք՝ կայծակնային խաղի երկու պարտիա։

Մյուս երեք դիմակայություններն ավատվել են։ Համաշխարհային դասակարգման առաջատար, աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը 3:1 հաշվով պարտության մատնեց ամերիկացի Հանս Նիմանին, Ֆրանսիան ներկայացնող իրանցի Ալիռեզա Ֆիրուջան 2,5:1,5 հաշվով հաղթեց վիետնամցի Լե Կուանգ Լիեմին, Հդիկ Ռամեշբաբու Պրագնանանդհան 2,5:1,5 հաշվով ուժեղ էր հոլանդացի Անիշ Գիրիից։

Կանցկացվի 7 տուր։ FTX Crypto Cup-ի մրցանակային հիմնադրամը 210 հազար դոլար է, գումարած 100 հազար դոլարի բիթքոյին։ FTX Crypto Cup-ը Meltwater Champions Chess Tour (ընդհանուր մրցանակային հիմնադրամը 1,6 միլիոն դոլար է) շարքի մրցաշար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում