22:44  ,  16 օգոստոսի, 2022

Մ-20 ԱԱ․ Սերգեյ Սարգսյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 92 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը կիսաեզրափակիչում 3:4 հաշվով պարտվեց Վրաստանի ներկայացուցիչ Անդրո Մարգիշվիլիին եւ կգոտեմարտի բրոնզե մեդալի համար։

97 կգ քաշային կարգում Խաչատուր Խաչատրյանը բրոնզե մեդալի գոտեմարտի իրավունքի համար սփոփիչ գոտեմարտում 0:11 հաշվով պարտվեց Ուկրաինան ներկայացնող Դավիդ Մչեդլիձեին եւ ավարտեց պայքարը։

61 կգ քաշային Հայկ Աբրահամյանը բրոնզե մեդալի գոտեմարտի իրավունքի համար սփոփիչ գոտեմարտ կանցկացնի ադրբեջանցի Ջեյհուն Ալահվերդիեւի հետ։

86 կգ քաշային Գուրգեն Սիմոնյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտի իրավունք ստանալու համար սփոփիչ գոտեմարտ կանցկացնի հունգարացի Նանդոր Միլան Հայդուչի հետ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ 79 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը նվաճել է փոխչեմպիոնի կոչումը, 70 կգ քաշային Հայկ Պապիկյանը պարտվել է բրոնզե մեդալի համար գոտեմարտում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում