22:07  ,  16 օգոստոսի, 2022

«Չելսին» համաձայնության է հասել «Լեսթերի» խաղացողի հետ

Լոնդոնի «Չելսին» համաձայնության է հասել «Լեսթեր Սիթիի» 21-ամյա պաշտպան Ուեսլի Ֆոֆանայի հետ անձնական պայմանագրի հարցում, հաղորդում է twitter.com/FabrizioRomano-ն: Ֆոֆանան ցանկանում է տեղափոխվել գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմ, որպեսզի հանդես գա Չեմպիոնների լիգայում։

«Լեսթեր Սիթին» մերժել էր «Չելսիի» առաջին առաջարկը 75 միլիոն եվրոյի չափով, սակայն լոնդոնյան ակումբը պատրաստ է ավելի մեծ գումար վճարել։

Ֆոֆանան 2020թ․ հոկտեմբերին է ֆրանսիական «Սենթ Էթիենից» տեղափոխվել «Լեսթեր Սիթի», որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում