21:22  ,  16 օգոստոսի, 2022

Մ-20 ԱԱ․ Մուշեղ Մկրտչյանը՝ փոխչեմպիոն

Հայաստանի ներկայացուցիչ Մուշեղ Մկրտչյանը նվաճեց Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոնի կոչումը։

79 կգ քաշային կարգի եզրափակիչում Մուշեղ Մկրտչյանը գոտեմարտեց իրանցի Սոբհան Հուշանդ Յարիի հետ եւ պարտություն կրեց 0:5 հաշվով։

Ավելի վաղ 70 կգ քաշային Հայկ Պապիկյանը գոտեմարտել էր բրոնզե մեդալի համար եւ պարտվել իրանցի Հոսեյն Աբաս Մոհամադին 2:5 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս