21:11  ,  16 օգոստոսի, 2022

Սիմեոնե․ Ակումբում բոլորը հույս ունեն, որ Մորատան կմնա

Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հույս է հայտնել, որ իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան այս ամռանը չի հեռանա թիմից։ 29-ամյա ֆուտբոլիստը Թուրինի «Յուվենտուսում» վարձակալությամբ հանդես գալուց հետո այս ամռանը վերադարձել է իսպանական ակումբ։ Նրա ծառայություններով հետաքրքրված են մի քանի առաջատար ակումբներ։

 «Ես ակումբի սեփականատերը չեմ, մարզիչն եմ։ Ակումբում բոլորը հույս ունեն, որ Մորատան կմնա։ Նա շատ լավ է աշխատում, անհավանական լավ է խաղում։ Ալվարոն վերադարձել է մեր թիմում հանդես գալու մեծ ցանկությամբ»,- Սիմեոնեի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրում «Աթլետիկոն» 3:0 հաշվով հաղթել էր «Խետաֆեին», Մորատան դարձել էր դուբլի հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ