20:17  ,  16 օգոստոսի, 2022

ԵԱ․ Հայաստանի թիմն ապահովեց չորրորդ մեդալը

Էրզրումում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի թիմն ապահովեց չորրորդ մեդալը։

50 կգ քաշային Տիգրան Հովսեփյանը քառորդ եզրափակիչում մենամարտեց սերբ Ջորջ Մարկովիչի հետ և առանց մեծ դժվարության հաղթանակի հասավ, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։ Երեք ռաունդներում էլ մրցավարները հաղթանակը շնորհեցին հայ մարզիկին՝ 5:0։

Ավելի վաղ կիսաեզրափակիչ էին դուրս եկել եւ առնվազն բրոնզե մեդալ ապահովել 66 կգ քաշային Սամվել Սիրամարգյանը, 42 կգ քաշային Համեստ Աֆրիկյանը եւ 40 կգ քաշային Վահրամ Դովլաթբեկյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում