Լոնդոնի «Չելսին» համաձայնության է հասել Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» հետ 19-ամյա իտալացի կիսապաշտպան Չեզարե Կասադեիի տեղափոխության հարցում, հաղորդում է Sky Sport-ը։
Իտալիայի մինչեւ 19 տարեկանների հավաքականի խաղացողի տրանսֆերի համար անգլիական ակումբը կվճարի 15 միլիոն եվրո, հատագայում հնարավոր է նաեւ 5 միլիոն եվրո բոնուս։
Այս շաբաթ Չեզարե Կասադեին Լոնդոնում բուժզննում կանցնի եւ կկնքի վեց տարվա պայմանագիր։
Չեզարե Կասադեին ոչ մի հանդիպում չի անցկացրել «Ինտերի» գլխավոր թիմում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում