18:08  ,  16 օգոստոսի, 2022

«Մանչեսթեր Սիթին» ներկայացրեց նորեկին (ֆոտո, վիդեո)

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» չորս տարվա պայմանագիր կնքեց «Անդերլեխտից» տեղափոխված 21-ամյա ձախ պաշտպան Սերխիո Գոմեսի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Tranfermarkt-ի տվյալներով՝ բելգիական ակումբը տրանսֆերից ստացել է 13 միլիոն եվրո։

Իսպանիայի մինչեւ 21 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստը հանդես է եկել «Բարսելոնայի» եւ Դորտմունդի «Բորուսիայի» պատանեկան եւ երիտասարդական թիմերում։

Անցած մրցաշրջանում նա «Անդերլեխտի» հետ մասնակցել է 49 հանդիպման, խփել 7 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում