17:45  ,  16 օգոստոսի, 2022

Դի Մարիան հաջորդ խաղում չի օգնի «Յուվենտուսին»

Թուրինի «Յուվենտուսի» նորեկ, արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան «Սասուոլոյի» դեմ Իտալիայի առաջնության մեկնարկային տուրի խաղում ստացել է ձախ ազդրի մկանային վնասվածք, հաղորդում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։

34-ամյա ֆուտբոլիստն առնվազն 10 օր չի կարողանա դուրս գալ խաղադաշտ եւ օգոստոսի 22-ին չի մասնակցի երկրորդ տուրի հանդիպմանը «Սամպդորիայի» դեմ։

Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» «Սասուոլոյին» հաղթել է 3:0 հաշվով, Դի Մարիան դարձել է գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ։

Դի Մարիան այս ամռանն է անվճար միացել իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմին Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ից ազատ գործակալի կարգավիճակում հեռանալուց հետո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում