16:13  ,  16 օգոստոսի, 2022

ԵԱ․ Վահրամ Դովլաթբեկյանն ապահովեց առնվազն բրոնզե մեդալ

Էրզրումում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության 5-րդ մրցումային օրվա առաջին մենամարտը հաղթական էր Հայաստանի համար։ Քառորդ եզրափակիչի մենամարտում ռինգ դուրս եկավ 40 կգ քաշային Վահրամ Դովլաթբեկյանը ու վստահ հաղթանակ տարավ Իսրայելը ներկայացնող Արթուր Պրոհվնեսկու նկատմամբ, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։

Վլադիմիր Ենգիբարյանի մարզադպրոցի սանը տեխնիկապես և տակտիկապես գրագետ մենամարտ անցկացրեց և ոչ մի շանս չտվեց մրցակցին՝ 5։0։

Դովլաթբեկյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։ Նա պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ հաղթել էր ադրբեջանցի մրցակցին։

Ավելի վաղ կիսաեզրափակիչ էին դուրս եկել 66 կգ քաշային Սամվել Սիրամարգյանը եւ 42 կգ քաշային Համեստ Աֆրիկյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս