15:56  ,  16 օգոստոսի, 2022

ՊՍԺ-ի ֆուտբոլիստը կտեղափոխվի «Վեստ Հեմ»

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի գերմանացի պաշտպան Տիլո Կերերը կարիերան կշարունակի լոնդոնյան «Վեստ Հեմում», հաղորդում է twitter.com/FabrizioRomano-ն։ Անգլիական ակումբի ներկայացուցիչները հանդիպել են 25-ամյա ֆուտբոլիստի գործակալի հետ եւ համաձայնության հասել անձնական պայմանագրի վերաբերյալ։

Անցած մրցաշրջանում Տիլո Կերերը ՊՍԺ-ի հետ մասնակցել է 34 հանդիպման, խփել 2 գոլ։ Այս մրցաշրջանում նա դեռ խաղաժամանակ չի ստացել ֆրանսիացի Կրիստոֆ Գալտիեի գլխավորած թիմում։

Transfermarkt.com-ը Տիլո Կերերի տրանսֆերային արժեքը գնահատում է 22 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում