15:03  ,  16 օգոստոսի, 2022

Մարկո Ռոյսը քննադատել է «Բորուսիայի» տրանսֆերային քաղաքականությունը

Դորտմունդի «Բորուսիայի» ավագ Մարկո Ռոյսը քննադատել է ակումբի տրանսֆերային քաղաքականությունը։

«Միշտ ցավալի է տեսնել, թե ինչպես ենք ձեռք բերում երիտասարդ տաղանդավոր խաղացողների, եւ 2-3 տարի հետո նրանք նախընտրում են զարգանալ այլ ակումբներում։ Ամեն մրցաշրջանից առաջ տպավորություն է լինում, որ կկարողանանք կառուցել իսկապես ուժեղ թիմ, բայց ամեն ինչ դարձյալ քանդվում է, քանի որ հեռանում է 2-3 կարեւոր խաղացող։

Նախորդ տարիներին «Բորուսիայում» խաղացել են Հոլանդը, Գյունդոգանը, Գյոտցեն, Սանչոն, Դեմբելեն։ Եթե նրանք մնային, մեր թիմը կկարողանար պայքարել եվրագավաթների համար։ Ես հասկանում եմ, որ սա բիզնես է, եւ ամեն կողմ ունի իր հետաքրքրությունը»,- Մարկո Ռոյսի խոսքը մեջբերում է OMR-ը։

Գերմանիայի հավաքականի 33-ամյա ֆուտբոլիստը «Բորուսիայում» է խաղում 2012 թվականից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ