13:13  ,  16 օգոստոսի, 2022

Երիտասարդական ԱԱ․ Լյովա Գեւորգյանը վնասվածքի պատճառով պարտություն կրեց

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի երիտասարդների կրկնակի չեմպիոն Լյովա Գեւորգյանը որակավորման փուլում պարտվեց վրացի մրցակցին։

125 կգ քաշային կարգում հայ ըմբիշը գոտեմարտի ընթացքում հաղթում էր 9:0 հաշվով, սակայն վնասվածք ստացավ եւ չկարողացավ լիարժեք պայքար մղել՝ պարտվելով 11:13 հաշվով։

Հիշեցնենք, որ նախորդ օրը եզրափակիչ է դուրս եկել 79 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը։ 70 կգ քաշային Հայկ Պապիկյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ