12:57  ,  16 օգոստոսի, 2022

Գարի Նեւիլ․ «Մանչեսթեր Յունայթեդը» դարձել է գերեզմանոց ֆուտբոլիստների համար

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ, բրիտանացի ֆուտբոլային մեկնաբան Գարի Նեւիլը խոսել է մանչեսթերյան ակումբի խնդիրների մասին։

«Ակումբի վերջին տարիների գլխավոր խնդիրն այն է, որ թույլ են տվել մարզիչներին վերահսկել տրանսֆերները։ «Մանչեսթեր Յունայթեդը» 10 տարում ծախսել է 1,2 միլիարդ ֆունտ ստերլինգ, բայց գործարքների 75 տոկոսը եղել է ձախողված։

Ես էլ ոգեշնչված էի Վարանի, Սանչոյի, Ռոնալդուի տրանսֆերներով, բայց  «Մանչեսթեր Յունայթեդը» դարձել է գերեզմանոց ֆուտբոլիստների համար, ակումբային ակադեմիան էլ արդեն մի քանի տարի արդյունավետ չի գործում։ Ֆուտբոլիստներն արդեն կասկածով են ընդունում «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու տարբերակը»,- Նեւիլի խոսքը մեջբերում է Mirror-ը։

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 1:2 հաշվով պարտվել էր «Բրայթոնին», երկրորդ տուրում՝ 0:4 հաշվով «Բրենթֆորդին»։ Հաջորդ տուրում հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմը «Օլդ Տրաֆորդում» օգոստոսի 22-ին կընդունի փոխչեմպիոն «Լիվերպուլին»։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս