11:56  ,  16 օգոստոսի, 2022

Ալվարո Մորատա․ «Աթլետիկոն» աշխարհի լավագույն ակումբներից մեկն է, շատ եմ ցանկանում խաղալ այստեղ

Մադրիդի «Աթլետիկոյի» իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան մեկնաբանել է 3:0 հաշվով հաղթանակը «Խետաֆեի» նկատմամբ Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրում։ Մորատան դարձել է դուբլի հեղինակ։

«Ես շատ եմ ցանկանում խաղալ այստեղ, աշխատել եւ հանդես գալ բոլոր մրցաշարերում։ «Աթլետիկոն» աշխարհի լավագույն ակումբներից մեկն է, ես երջանիկ եմ այստեղ։ Թիմում հավաքվել են տաղանդավոր խաղացողներ։ Տիտղոսների հասնելու համար մենք պետք է շատ աշխատենք եւ մրցունակ լինենք»,- Մորատայի խոսքը մեջբերում է Marca-ն։

Մորատան Թուրինի «Յուվենտուսից» է վերադարձել «Աթլետիկո»։ Նա վարձակալությամբ էր հանդես գալիս իտալական թիմում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում