10:20  ,  16 օգոստոսի, 2022

«Մասթերս»․ Կարեն Խաչանովը պարտվեց մեկնարկում

ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում անցկացվող «Մասթերս» մրցաշարի առաջին շրջանում 26-ամյա ռուսաստանցի Կարեն Խաչանովը (աշխարհի 30-րդ ռակետ) մրցեց 22-ամյա ամերիկացի Սեբաստիան Կորդայի (52-րդ ռակետ) հետ եւ պարտություն կրեց 3:6, 4:6 հաշվով։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 25 րոպե։

Երկրորդ շրջանում Կորդայի մրցակիցը կլինի իտալացի Մատեո Բերետինիի եւ ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյի դիմակայության հաղթողը։

Ցինցինատիի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 6,2 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում