09:02  ,  16 օգոստոսի, 2022

ԵԱ․ Լեւոն Աղասյանի եւ Երվանդ Մկրտչյանի արդյունքները

Գերմանիայի Մյունխեն քաղաքում  մեկնարկած աթլետիկայի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լեւոն Աղասյանն ու Երվանդ Մկրտչյանը չեն հաղթահարել որակավորման փուլի արգելքը։

Հայաստանի առաջատար եռացատկորդը 16. 03 մետր արդյունքով 14-րդ տեղն է զբաղեցրել։ Եզրափակիչ են դուրս եկել մինչեւ 12-րդ տեղը զբաղեցրած եռացատկորդները։

1500 մ վազքում Երվանդ Մկրտչյանը 3.43 րոպե արդյունքով 22-րդն է։ Այս մրցաձեւում էլ որակավորման փուլը հաղթահարում են լավագույն արդյունքը ցույց տված 12 վազորդները։

Հիշեցնենք, Լեւոն Աղասյանը վնասվածքի պատճառով բաց էր թողել հուլիսի 15-24-ը ԱՄՆ-ի Օրեգոն  նահանգի Յուջին քաղաքում անցկացված աթլետիկայի աշխարհի առաջնությունը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում