00:39  ,  16 օգոստոսի, 2022

«Յուվենտուսը» հաղթեց Դի Մարիայի եւ Վլահովիչի գոլերի շնորհիվ (ֆոտո, վիդեո)

Իտալիայի առաջնության մեկնարկային տուրում Թուրինի «Յուվենտուսն» ընդունեց «Սասուոլոյին» եւ առավելության հասավ 3:0 հաշվով։

Իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի գոլը եւ սերբ հարձակվող Դուշան Վլահովիչի դուբլը։

Երկրորդ տուրում «Յուվենտուսը» օգոստոսի 22-ին կհյուրընկալվի «Սամպդորիային»։

Իտալիայի առաջնություն, առաջին տուր

«Յուվենտուս» - «Սասուոլո»՝ 3:0 (տեսանյութ)

Անխել Դի Մարիա, 26, Դուշան Վլահովիչ, 43, 11 մ,  51

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս