23:58  ,  15 օգոստոսի, 2022

FTX Crypto Cup. Լեւոն Արոնյանը հաղթեց առաջին տուրում

Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը հաղթանակով մեկնարկեց Մայամիում անցկացվող շախմատի արագ խաղի FTX Crypto Cup մրցաշարում։ Առաջին տուրում ԱՄՆ-ի ներկայացուցիչը մրցեց վիետնամցի Լե Կուանգ Լիեմի հետ եւ չորս պարտիայում առավելության հասավ 2,5:1,5 հաշվով։ Առաջին պարտիայում սպիտակ ֆիգուրներով հաղթանակից հետո Լեւոն Արոնյանը հաջորդ երեքում խաղաց ոչ ոքի։

Առաջին տուրում համաշխարհային դասակարգման առաջատար, աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը 3:1 հաշվով հաղթեց հոլանդացի Անիշ Գիրիին։ Լեհ Յան-Կշիշտոֆ Դուդան 3:0 հաշվով պարտության մատնեց ամերիկացի Հանս Նիմանին։ Հդիկ Ռամեշբաբու Պրագնանանդհան 2,5:1,5 հաշվով ուժեղ էր Ֆրանսիան ներկայացնող իրանցի Ալիռեզա Ֆիրուջայից։

Կանցկացվի 7 տուր։ FTX Crypto Cup-ի մրցանակային հիմնադրամը 210 հազար դոլար է, գումարած 100 հազար դոլարի բիթքոյին։ FTX Crypto Cup-ը Meltwater Champions Chess Tour (ընդհանուր մրցանակային հիմնադրամը 1,6 միլիոն դոլար է) շարքի մրցաշար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում