23:22  ,  15 օգոստոսի, 2022

Մորատայի դուբլը եւ Գրիզմանի գոլը հաղթանակ բերեցին «Աթլետիկոյին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրում Մադրիդի «Աթլետիկոն» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Խետաֆեի» հետ։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը վստահ հաղթանակ տարավ 3:0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ Թուրինի «Յուվենտուսից» վերադարձած իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան։ Աչքի ընկավ նաեւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը։

Երկրորդ տուրում «Աթլետիկոն» օգոստոսի 21-ին կընդունի «Վիլյառեալին»։

Իսպանիայի առաջնություն, առաջին տուր

«Խետաֆե» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 0:3 (տեսանյութ)

Ալվարո Մորատա, 15, 59, Անտուան Գրիզման, 75

«Աթլետիկ Բիլբաո» - «Մալյորկա»՝ 0:0 (տեսանյութ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում