22:28  ,  15 օգոստոսի, 2022

«Նապոլիի» հաղթական մեկնարկը՝ 5:2 (տեսանյութ)

Իտալիայի առաջնության նոր մրցաշրջանում հաղթանակով մեկնարկեց «Նապոլին», որը հյուրընկալվեց «Վերոնային»։ Իտալացի Լուչանո Սպալետիի գլխավորած թիմն առավելության հասավ 5:2 հաշվով։

«Նապոլիից» աչքի ընկավ վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիան, նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմենը, լեհ կիսապաշտպան Պյոտր Զելինսկին, սլովակ կիսապաշտպան Ստանիսլավ Լոբոտկան եւ իտալացի հարձակվող Մատեո Պոլիտանոն։ Կվարացխելիան նորամուտը նշեց Իտալիայի առաջնությունում։

Երկրորդ տուրում «Նապոլին» օգոստոսի 21-ին կընդունի «Մոնցային»։

Իտալիայի առաջնություն, առաջին տուր

«Վերոնա» - «Նապոլի»՝ 2:5 (տեսանյութ)

Կեւին Լասանյա, 29, Տոմա Անրի, 48  - Խվիչա Կվարացխելիա, 37, Վիկտոր Օսիմեն, 45+3, Պյոտր Զելինսկի, 55, Ստանիսլավ Լոբոտկա, 65, Մատեո Պոլիտանո, 79

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում