22:12  ,  15 օգոստոսի, 2022

Պատանեկան ԵԱ․ Ալեքսան Պետրոսյանը հաղթեց կոսովցի մրցակցին

Էրզրում քաղաքում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում հաղթանակով մեկնարկեց Հայաստանի ներկայացուցիչ Ալեքս Պետրոսյանը, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։

54 կգ քաշային կարգում հայ բռնցքամարտիկը մենամարտեց  Կոսովոյի ներկայացուցիչ Էնսար Բադալիի հետ եւ հաղթեց ժամանակից շուտ։ Արդեն առաջին ռաունդում Պետրոսյանի հարվածից հետո կոսովցի բռնցքամարտիկը հայտնվեց նոկդաունում և ստիպված էր նաև բժշկական օգնություն ստանալ։

Ալեքս Պետրոսյանը ուժգին հարվածները շարունակեց նաև երկրոդ ռաունդում ու ևս մեկ նոկդաուն գրանցվեց։ Ռինգի մրցավարը, Կոսովոյի բռնցքամարտիկի առողջությունից ելնելով, դադարեցրեց մենամարտը` հաղթանակը շնորհելով հայ մարզիկին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում