21:07  ,  15 օգոստոսի, 2022

Երիտասարդական ԱԱ․ Մուշեղ Մկրտչյանը եզրափակիչում է

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Մուշեղ Մկրտչյանը դուրս եկավ եզրափակիչ։

79 կգ քաշայինների կիսաեզրափակիչում նա գոտեմարտեց Ղրղզստանի ներկայացուցիչ Աբդուլաեւի հետ եւ առավելության հասավ վերջին արդյունավետ հնարքի շնորհիվ։

70 կգ քաշային Հայկ Պապիկյանը կիսաեզրափակիչում պարտություն կրեց ամերիկացի մրցակցի հետ պայքարում եւ կգոտեմարտի բրոնզե մեդալի համար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում