18:46  ,  15 օգոստոսի, 2022

«Բավարիան» տարեկան 50 միլիոն եվրո կստանա Telekom-ից

Գերմանիայի չեմպիոն «Բավարիան» երկարաձգել է համագործակցությունը Telekom ընկերություն հետ մինչեւ 2027թ․ հունիս։ Մյունխենյան ակումբն ու Եվրոպայի ամենամեծ հեռահաղորդակցային ընկերությունն համագործակցում են արդեն 20 տարի։

Նախորդ պայմանագրով «Բավարիան» Telekom-ից ստանում էր տարեկան 45 միլիոն եվրո։ Նոր պայմանագրով այդ գումարը կհասնի 50 միլիոն եվրոյի, հաղորդում է գերմանական Bild-ը։

Հինգ տարում 250 միլիոն եվրո եկամուտով գործարքն ամենախոշորն է Բունդեսլիգայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում