18:01  ,  15 օգոստոսի, 2022

Էրզրում․ Արսեն Դարբինյանի հաղթական մեկնարկը

Էրզրումում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում հաղթանակով մեկնարկեց  48 կգ քաշային Արսեն Դարբինյանը, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։

Ռումինացի Նիկոլաս Արթուր Վոչինի հետ մենամարտում հայ մարզիկը  ոչ մի հնարավորություն չտվեց մրցակցին՝ բոլոր  ռաունդների ընթացքում նա ճնշում գործադրելով։ Երրորդ ռաունդում Արսեն Դարբինյանը նոկդաունի ենթարկեց ռումինացուն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս