17:30  ,  15 օգոստոսի, 2022

«Բարսելոնան» պատրաստ է 30 միլիոն եվրոյով վաճառել Օբամեյանգին

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» պատրաստ է 30 միլիոն եվրոյով վաճառել Պիեր-Էմերիկ Օբամեյանգին, հաղորդում է twitter.com/FabrizioRomano-ն։ Գաբոնցի հարձակվողին ձեռք բերելու ցանկություն ունի Լոնդոնի «Չելսին»։

Տրանսֆերի գործարքում կարող է ներառվել «Չելսիի» իսպանացի պաշտպան Մարկոս Ալոնսոյի տեղափոխությունը կատալոնական ակումբ։

33-ամյա Օբամեյանգը «Բարսելոնա» է տեղափոխվել այս տարվա հունվարին «Արսենալից» ազատ գործակալի կարգավիճակում։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս