16:28  ,  15 օգոստոսի, 2022

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներն ու մարզիչները դժգոհ են Ռոնալդուից

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներն ու մարզիչները դժգոհ են 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից, որի վարքն ու վերաբերմունքը փչացնում է ներթիմային մթնոլորտը, գրում է The Times-ը։

Հոլանդացի Էրիկ տեն Հագի շտաբը եւ ֆուտբոլիստները հիասթափված են պորտուգալացի խաղացողի անտարբերությունից։

Անգլիական մամուլը գրել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդում» քննարկում են Ռոնալդուին վաճառելու կամ պայմանագիրը խզելու հարցը, եթե ֆուտբոլիստի վերաբերմունքը գործի նկատմամբ չփոխվի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում