13:53  ,  15 օգոստոսի, 2022

Երիտասարդական ԱԱ․ Հայկ Պապիկյանը մեկնարկեց հաղթանակով

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում հաղթանակով է մեկնարկել 70 կգ քաշային Հայկ Պապիկյանը, հաղորդում է ՀԸՖ-ի մամուլի ծառայությունը։

65 կգ քաշային Արթուր Սեդրակայանը մեկնարկային գոտեմարտում 3:13 հաշվով պարտվել է ճապոնացի մրցակցին:

Պարտությամբ է մեկնարկել նաև 92 կգ քաշային Խաչատուր Խաչատրյանը: Նա 0:6 հաշվով պարտվել է թուրք մրցակցին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում