13:33  ,  15 օգոստոսի, 2022

Մեմֆիս Դեպայն անվճար կմիանա «Յուվենտուսին»

«Բարսելոնայի» եւ Նիդեռլանդների հավաքականի հարձակվող Մեմֆիս Դեպայն ազատ գործակալի կարգավիճակում կմիանա Թուրինի «Յուվենտուսին», հաղորդում է Mundo Deportivo-ն։ 28-ամյա ֆուտբոլիստի պայմանագրով նախատեսված է, որ այն կարող է խզվել, եթե կատալոնական թիմի գլխավոր մարզիչը փոխվի։

Մեմֆիս Դեպայը 2021-ին ֆրանսիական «Լիոնից» է տեղափոխվել «Բարսելոնան» հոլանդացի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի օրոք։ Անցած տարվա նոյեմբերին նրան փոխարինել է իսպանացի Չավին, որը չի ցանկանում շարունակել համագործակցությունը Դեպայի հետ։

«Յուվենտուսում» Դեպայի տարեկան աշխատավարձը կկազմի 5-6 միլիոն եվրո։

Անցած մրցաշրջանում Դեպայը իսպանացի Չավիի գլխավորած թիմի հետ մասնակցել է 37 հանդիպման, խփել 13 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը Դեպայի տրանսֆերային արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում