11:19  ,  15 օգոստոսի, 2022

«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր չէ վաճառել Ռոնալդուն կամ խզել նրա պայմանագիրը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր չէ վաճառել 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին կամ խզել նրա պայմանագիրը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ այդ հարցում «ակումբի դիրքորոշումը չի փոխվել»։

Անգլիայի առաջնության առաջին երկու խաղերում Կրիշտիանու Ռոնալդուն ոչ մի արդյունավետ գործողությամբ աչքի չի ընկել։ «Մանչեսթեր Յունայթեդը» 1:2 հաշվով պարտվել է «Բրայթոնին», 0:4՝ «Բրենթֆորդին»։

Ռոնալդուն մինչեւ մրցաշրջանի մեկնարկը ցանկանում էր փոխել ակումբը, սակայն Չեմպիոնների լիգայի ուղեգիր ունեցող ոչ մի առաջատար ակումբ չի ցանկանում ձեռք բերել նրան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English