10:34  ,  15 օգոստոսի, 2022

«Ռեալը» 14-րդ մրցաշրջանում անընդմեջ չի պարտվում Լա Լիգայի մեկնարկային տուրում

Մադրիդի «Ռեալը» 14 մրցաշրջանում անընդմեջ չի պարտվում է Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրում։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը կամային հաղթանակ է տարել «Ալմերիայի» նկատմամբ 2:1 հաշվով։

Արքայական ակումբը նախորդ անգամ Իսպանիայի առաջնությունը պարտությամբ սկսել է 2008-2009 թվականների մրցաշրջանում՝ 1:2 հաշվով «Դեպորտիվոյին»։

Առանց պարտության 14 մրցաշրջանն անընդմեջ մեկնարկը երկրորդ ցուցանիշն է Պրիմերայում, հաղորդում է Opta-ն։ Ռեկորդը նույնպես պատկանում է «Ռեալին»՝ 16 մրցաշրջան 1961-1976 թվականներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով