09:58  ,  15 օգոստոսի, 2022

«Չելսին» 40 միլիոն ֆունտ ստերլինգ է առաջարկել «Էվերտոնի» կիսապաշտպանի համար

Լոնդոնի «Չելսին» բանակցում է «Էվերտոնի» հետ կիսապաշտպան Էնթոնի Գորդոնի տեղափոխության հարցով, հաղորդում է Sky-ը։

«Չելսին» 21-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել է 40 միլիոն ֆունտ ստերլինգ, սակայն մերժում է ստացել։ Լիվերպուլյան ակումբը տրանսֆերի համար պահանջում է 50 միլիոն ֆունտ ստերլինգ։

Էնթոնի Գորդոնը «Էվերտոնի» սան է։ 2021 թվականից նա Անգլիայի մինչեւ 21 տարեկանների հավաքականի խաղացող է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում