01:57  ,  15 օգոստոսի, 2022

Մադրիդի «Ռեալի» կամային հաղթանակը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրում չեմպիոն «Ռեալը» հյուրընկալվեց «Ալմերիային»։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը կամային հաղթանակ տարավ 2:1 հաշվով։

Դաշտի տերերն արդեն 6-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը բելգիացի հարձակվող Լարջի Ռամազանիի գոլի շնորհիվ։ 61-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց Արքայական թիմի իսպանացի հարձակվող Լուկաս Վասկեսը։ «Ռեալի» հաղթական գոլը 75-րդ րոպեին խփեց ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան։

«Ռեալը» երկրորդ տուրում օգոստոսի 20-ին Վիգոյում կմրցի «Սելտայի» հետ։

Իսպանիայի առաջնություն, առաջին տուր

«Ալմերիա» - «Ռեալ»՝ 1:2 (տեսանյութ)

Լարջի Ռամազանի, 6  - Լուկաս Վասկես, 61, Դավիդ Ալաբա, 75

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում